Home / Բանակ / Թուրքիան կզրկվի ֆիննական զենքից

Թուրքիան կզրկվի ֆիննական զենքից

Երեք շաբաթ առաջ Ֆինլանդիան հաստատել էր Թուրքիային անօդաչու թռչող սարքեր վաճառելու նախագիծը։ Վաճառքի որոշումն այօր չեղարկվել է՝ Սիրիայի արևելքում ռազմական գործողություններ սկսելու պատճառով։

Ֆինլանդիայի Պաշտպանության նախարար Անտի Կայկոնենը թվիթերի իր էջում գրել է․ «Իրավիճակը սարսափելի է։ Իմ պատասխանատվության շրջանակներից ելնելով հայտարարում եմ․ Ֆինլանդիան զենք չի մատակարարում պատերազմ սկսող և մարդու իրավունքերը ոտնահարող երկրներին։

Պաշտպանության նախարարությունը Թուրքիային զինամթերք վաճառելու ոչ մի նոր պայմանագիր այլևս չի կնքի։ Արդեն իսկ ուժի մեջ մտած համաձայնությունները վերանայվում են»։

Ֆինլանդիայի կառավարությունը ևս հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ իրենք խստորեն դատապարտում են Թուրքիայի հարձակումը Սիրիայի վրա և պահանջում են անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները։

Tekali Taxi