Home / Կանանց իրավունքներ / Ինքնահրկիզման դեպքից հետո Իրանում կանանց թույլատրեցին մարզադաշտում ֆուտբոլ նայել

Ինքնահրկիզման դեպքից հետո Իրանում կանանց թույլատրեցին մարզադաշտում ֆուտբոլ նայել

Վերջին տասնամյակներում առաջին անգամ Իրանում կանանց թույլատրվել է ֆուտբոլ գնալ․ աշխարհի առաջնության Իրան-Կամբոջա հանդիպման տոմսերը վաճառել են նաև կանանց։

Amnesty International-ը սա որակել է որպես «ցինիկ հրապարակային աճպարարություն», քանի որ կանանց համար խիստ սահմանափակ թվով հատուկ տոմսեր էին նախատեսված։ Թեհրանի Ազադի (Ազատության) մարզադաշտում կանանց համար հատուկ հատված էր առանձնացված, 78000 տեղերից միայն 3500-ն էր կանանց համար։

Կանանց հատվածի տոմսերը սպառվել են վաճառքի մեկնարկից հետո հաշված րոպեների ընթացքում։ Լուսանկարներում կարելի է տեսնել ոգևորված կին ֆուտբոլասերներին․ նրանք կարողացան տեսնել իրենց թիմի հաղթանակը՝ 14-0։

«Մենք երեք ժամ զվարճացանք։ Բոլորս ծիծաղում էինք, ոմանք՝ երջանկությունից լացում», գրել է կանանցից մեկը թվիթերի իր էջում։

1979 թվականի Իսլամական հեղափոխությունից հետո կանանց արգելվում էր ներկա գտնվել ֆուտբոլային հանդիպումներին, որոնցում տղամարդիկ են խաղում։

Այս փոփոխությունը հաջորդել է Սահար Խոդայարիի ինքնահրկիզմանը Խոդայարին դատապարտվել էր վեց ամսվա ազատազրկման՝ տղամարդու հագուստով Թեհրանի Ազադի (Ազատության) մարզադաշտ մտնելու փորձի համար։ Վճռի ընթերցումից հետո կինը ինքնահրկիզվել էր։

Նախկինում կանայք Ազադի մարզադաշտում դիտել էին 2018 թվականի աշխարհի առաջնության Իրան-Իսպանիա խաղի տեսաձայնագրությունը։

Tekali Taxi