Home / Կրթություն / Խարխլված դպրոցի անորոշ ապագան․ Մեծ Այրում

Խարխլված դպրոցի անորոշ ապագան․ Մեծ Այրում

Սա Մեծ Այրում համայնքի դպրոցն է, Սոֆյա  Այվազյանը դպրոցի տնօրենն է, պատմում է շենքի վթարային վիճակի մասին։ 12 տարվա տնօրենը դպրոցում է աշխատել  1993 թվականից։ Չնայած, որ այս շենքը նախատեսված է մոտ 300 աշակերտի համար, ժամանակին դպրոց են հաճախել 256 աշակերտ, իսկ  այժմ աշակերտների թիվը՝ 127-ը։

Հայաստանի 201 ուսումնական հաստատություններում  տարրական սանիտարահիգենիկ պայմանների բարելավման վերաբերյալ  ՄԻՊ-ը 2017-2018 թթ արտահերթ զեկույց հրապարակեց։ Ուսումնասիրել էին 201 ուսումնական հաստատություն, որից 121 դպրոց։ Զեկույցում անդրադարձ է կատարվում համաճարակների տարածման խնդրին՝ պայմանավորված ջրամատակարարման բացակայությամբ, սանիտարահիգիենիկ պայմանների անբավարար վիճակով։

2016թ.  տպագրված «Կոռուպցիայի դեմ պայքարը և բարեվարքության արմատավորումը Հայաստանի կրթական ոլորտում» հաշվետվության տվյալների համաձայն` Հայաստանի դպրոցներում տաք ջուր չկա 94,2%-ի դեպքում, վերանորոգման անհրաժեշտություն կա  51,3 տոկոսի դեպքում, լիարժեք վերանորոգման՝ 35,2% -ի դեպքում։ Մեծ Այրում համայնքի դպրոցը դասվում է հիմնովին վերանորգոման ենթակա դպրոցների շարքին։ Դպրոցի տնօրենը սենյակ առ սենյակ ցույց է տալիս տանիքից հոսող ջուրը և կիսախարխուլ պատերը։

Պատշաճ զուգարանների և սանհանգույցի բացակայությունը  կարող է ազդել երեխայի կրթության իրավունքի իրացման և որակի վրա, այս եզրակացությանն է եկել ՄԻՊ-ը։

Կրթության գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանն ասում է, որ իրենց առաջ հիմա դրված է ոչ միայն բովանդակային առումով կրթությունը բարելավելու առաքելություն, այլև  դպրոցների ֆիզիկական վիճակի բարելավման խնդիր։

Մեծ Այրում համայնքի դպրոցը թերևս սանհանգույցների խնդիր այլևս չունի, քանի որ տարբեր տեղերից փոքր դրամաշնորհներով այդ հարցը կարգավորվել են, սակայն ամբողջ դպրոցի շենքը վթարային վիճակում է։

Գազամատակարարում չկա Հայաստանի դպրոցների 32․6%- ի պարագայում, իսկ ջրամատակարարում՝ 6,6-ի դեպքում , ջեռուցում չկա 0,4 տոկոսի դեպքում։ Մեծ Այրում համայնքի դպրոցում չկա նաև գազ, թեև մշտական ջրի մատակարարման խնդիրը համայնքապետարանը լուծում է՝ նոր հոսքագիծ են քաշում, սակայն գազաֆիկացումը մնում է  չլուծված։ Սոֆյա Այվազյանը պատմում է, որ սենյակները ջեռուցում են փայտե վառարաններով, ինչի պատճառով էլ՝ հաճախ սենյակները լցվում են ծխով՝ խաթարվում է դասապրոցեսը։

Մինչ նախարարությունը նոր բյուջե կհաստատեր վթարային դպրոցների հիմնանորոգման կապակցությամբ, Մեծ Այրում դպրոցում ՔՈԱՖԻ և  ուսուցիչների աշխատավարձի ու հարկերի խնայողություններով կարողացել են դպրոցի մի հատվածը վերանորոգել։

Մեծ Արյում համայնքում  երկար ժամանակ չի եղել ջրամատակարարում, դպրոցը շաբաթը երկու անգամ է ջուր ստացել, կուտակել է և այդպես հոգացել սանիտարահիգիենիկ կարիքները։

Նախատեսվող դպրոցների կառուցումը և հիմնանորոգումը իր մեջ ներառելու է  դպրոցներում շուրջօրյա ջրամատակարարում և գազամատակարարում։ Մեծ Այրում համայնքի  դպրոցը քանի որ վթարային է, տարբեր հիմնադրամների առաջարկներով նախատեսվում է ավելի սեսմակայուն շենք կառուցել։

Վարչության պետը նշում է, որ գյուղական համայնքների փոքրաթիվ աշակերտական խումբ ունեցող  22 դպրոցներում այս տարվա բյուջեով նախատեսվել է դպրոցների հիմնովին կառուցման աշխատանքներ կատարել, իսկ 30 դպրոցում՝  վերանորոգում իրականացնել։

Tekali Taxi