Home / Բանտ / Ադրբեջանցիները գերմանական թերթերից ուշադրություն են պահանջում

Ադրբեջանցիները գերմանական թերթերից ուշադրություն են պահանջում

«Ընտրիր ժողովրդավարական Ադրբեջանը» (ԸԺԱ) քաղաքական միգրանտների կազմակերպությունը Քյոլնում ակցիա է իրականացրել՝ ի համերաշխություն Ադրբեջանի քաղբանտարկյալների։ Ցուցարարները հավաքվել էին Kölnische Rundschau, Kölner Stadt-Anzeiger և Express հրատարակչությունների գրասենյակների դիմաց։

Ցույցի կազմակերպիչներից մեկի՝ Ինտիհամ Հուդիևի փոխանցմամբ, հավաքի նպատակն էր գերմանական լրատվամիջոցների ուշադրությունը սևեռել Ադրբեջանի քաղբանտարկյալների և երկրում մարդու իրավունքների խախտումների վրա։, հայտնում է Turan գործակալությունը։

Ակցիայի մասնակիցները դատապարտում էին վերջին օրերին Ադրբեջանում ընդդիմադիրների ադմինիստրատիվ կալանավորումները։ Հավաքվածները նաև դեմ էին արտահայտվում իրենց հայրենիքում «պետական պաշտոնյաների կամայականություններին ու անօրինություններին»։

«Ընտրիր ժողովրդավարական Ադրբեջանը» վերջերս հաճախ է հավաքներ կազմակերպւմ Գերմանիայի տարբեր քաղաքների տարբեր հեղինակավոր հրատարակչությունների գրասենյակների դիմաց՝ վերջիններիս ուշադրւթյունը Ադրբեջանում մարդու իրավունքների զանգվածային խախտումների վրա կենտրոնացնելու նպատակով։

«Աջակցություն քաղբանտարկյալներին գերմանական լրագրողների կողմից» արշավը մեկնարկել է հունիսի 28-ին։

Tekali Taxi