Home / Ոստիկանություն / Նախազգուշական կալանավորումներ Բաքվի հանրահավաքին ընդառաջ

Նախազգուշական կալանավորումներ Բաքվի հանրահավաքին ընդառաջ

Բաքվում հոկտեմբերի 19-ին նախատեսվող ըննդիմադիր հանրահավաքի կազմակերպման կոմիտեի անդամներ Տոֆիգ Յագուբլուին, Իբրահիմ Իբրահիմլիին, Էլդանիզ Գուլիևին և Վահիդ Մահերամլիին այսօր Ադրբեջանի մայրաքաղաքի գլխավոր ոստիկանական բաժանմունք են կանչել և նախազգուշացրել։

«Մեզ հայտնեցին, որ չարտոնված ակցիան կկանգնեցվի, իսկ կազմակերպիչները պատասխանատվության կենթարկվեն։ Մենք էլ մեր հերթին հայտարարեցինք, որ հավաքների ազատությունը ամրագրված է երկրի Սահմանադրության մեջ։ Մենք կիրացնենք մեր սահմանադրական իրավունքը», ֊ Turan գործակալությանը հայտնել է Տոֆիկ Յագուբլուն։

Իշխանությունները Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդին առաջարկել էին հանրահավաքն անց կացնել Լոկբատան ավանում։ Ընդդիմությունն այդ առաջարկն անընդունելի է համարել և մտադիր է բողոքի ակցիան անց կացնել Բաքվի կենտրոնում՝ «մայիսի 28» մետրոյի կայարանի դիմաց։

Չարտոնված հանրահավաքին ընդառաջ արդեն երկրորդ օրն է ինչ շարունակվում են ընդդիմադիր գործիչների և ակտիվիստների ձերբակալությունները։ Հայտնի է, որ երկու ամսվա ադմինիստրատիվ կալանքի մեջ է Ազգային ֆրոնտի գործիչ, հանրահավաքի կազմակերպչական խմբի անդամ Իլհամ Հուսեինը։

Ոչ պաշտոնական տվյալներով կալանքի տակ են Ազգային ֆրոնտի ավելի քան տասը ակտիվիստ։

Tekali Taxi