Home / Բանակ / Իսրայելը հարձակվել է Իրանի դիրքերի վրա

Իսրայելը հարձակվել է Իրանի դիրքերի վրա

Նոյեմբերի 20-ի գիշերը Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Սիրիայի տարածքում գտնվող նշանակետերի ուղղությամբ։ Իսրայելի բանակի Պաշտպանության բանակի թվիթերի գրառման համաձայն, «լայնամասշտաբ» հարձակումներ են իրականցվել իսլամական հեղափո[ության իրանական կորպուսի «Ալ֊Քուդս» գումարտակի և սիրիական ռազմական ուժերին ուղղությամբ։

Հարվածներ հասցվել են նաև Սիրիայի հակաօդային պաշտպանության օբյեկտների ուղղությամբ, ոչնչացվել են զեինթային մարտկոցներ։ Իսրայելական կողմի հայտարարության մեջ ասվում է, որ տեղի ունեցածը պատասխան էր նախօրեին Սիրիայի տարածքում տեղակայված իրանական ուժերի կողմից դեպի Իսրայելի տարածք հրաձգությանը։ Նախօրեին իսրայելական հակահրթիռային կայանը Հոլանական վիճելի տարածք հանդիսացող լեռներում 4 հրթիռ է որսացել։

Սիրիական պետական լրատվամիջոցները հաղորդում են, որ իսրայելական հրթիռների մեծ մասը ոչնչացվել են, սակայն որոշները հասել են նպատակակետերին և վնաս հասցրել։ Պաշտոնական Դամասկոսը հայտնում է երկու խաղաղ քաղաքացու մահվան մասին։ Մարդու իրավունքների դիտարկման Սիրիական կենտրոնը փոխանցում է նվազագույնը 11 զոհերի մասին, որոնց մեծ մասը Իրանի քաղաքացի են։

Սիրիայի տարածքում իրանական ռազմական խմբավորումներն ու իսլամական հեղափոխության պահակազորային կորպուսը գործում են որպես վարձկաններ։ Սիրիայում Իրանի ռազմական ներկայությունը Իսրայելը սպառնալիք է համարում իր անվտանգության համար։ Սիրիայի տարածքում գտնվող իրանական ռազմաբազաների ռմբակոծությունները Իսրայելի կողմից հազվադեպ երևույթ չեն, սակայն ոչ միշտ է Պաշտպանության բանակը պաշտոնապես հաստատում դրանք։

Tekali Taxi