Home / Բանտ / Ցույցեր Իրանում․ ինչն է հայտնի և ինչը հայտնի չէ

Ցույցեր Իրանում․ ինչն է հայտնի և ինչը հայտնի չէ

Իրանի բողոքի ակցիաների վերջին ալիքն իշխանությունների կողմից կոպիտ դիմադրության արժանացավ, գրեթե ամբողջությամբ անջատվեց ինտերնետը։

Ինչ է հայտնի․
Ովքեր են բողոքում

Բողոքի ակցիաներն ամբողջ երկրում են, ցուցարարները տարբեր սոցիալական ծագում ունեն։ Նախկինում՝ 2017-ին կամ 2018֊ին, ցույցերը Թեհրանում էին, երթերի դուրս եկածների մեծ մասը միջին դասի մարդիկ էին, ովքեր ուզում էին իմանալ, թե ինչ եղավ իրենց ձայների հետ։

Այս անգամ բողոքի ակցիաների պատճառը վառելիքի գնի կտրուկ աճն էր՝ 200 տոկոս մեկ գիշերում։ Ձմռանից առաջ դա իհարկե զայրացրեց բնակչության բոլոր շերտերին։

Պետությունն անջատում է ինտերնետը

«Մենք ինտերնետն անջատել ենք ի նպաստ Իրանի ժողովրդի»,֊ ասել է Իրանի ներքին գործերի նախարար Աբդոլրեզ Ռահմանի֊Ֆազլին։

Իրանի իշխանություններն ամբողջությամբ վերահսկում են ինտերնետը երկրում, իսկ վերջերս մի ամբողջ շաբաթ անջատել էին ինտերնետը՝ վառելիքի գների հետ կապված ցույցերի պատճառով։

Instagram սոցիալական ցանցն ու Telegram մեսենջերը երկրում արգելվել էին դեռևս 2017-2018 թվականների ցույցերի ժամանակ՝ ցուցարարներին միմյանց հետ հաղորդակցվելու հնարավորությունից զրկելու նպատակով։

«Որոշ մարդիկ VPN են օգտագործում՝ կառավարության արգելքը շրջանցելու և իշխանությունների համար անհասանելի ինֆորմացիայով փոխանակվելու համար։ Բայց դա էլ է գնալով բարդանում», – պատմում են փորձագետները։

Ինտերնետի վերահսկողությամբ զբաղվող պետական գերատեսչության ղեկավարը կառավարությունից վստահության արժանի կայքերի ցանկ էր խնդրել։ Որոշ փորձագետների կարծիքով, Թեհրանը պատրաստվում է Իրանի տարածքում թույլատրելի կայքերի «սպիտակ» ցուցակ կազմել, որում նշված կլինեն միայն հասանելի կայքերը։

Պետությունը վերահսկում է ԶԼՄ֊ները

Իրանական բոլոր լրատվամիջոցները՝ թերթերը, հեռուստատեսությունը, ռադիոն, լրատվական գործակալությունները, ամբողջությամբ վերահսկվում են կառավարության կողմից։

Տնտեսական խնդիրներ
Իրանը ուժեղ տնտեսական ճնշման տակ է ԱՄՆ վերջին պատժամիջոցներից հետո․ ինֆլյացիան հասել է 40 տոկոսի, գործազրկության մակարդակը՝ 15 տոկոսի։

Այս բողոքի ակցիաներն ավելի ավերիչ էին քան նախորդները։ Ցուցարարները վնասում են թե հանրային, թե մասնավոր սեփականություն հանդիսացող օբյեկտներ։ Իշխանություններն ի պատասխան կրակում են ցուցարարների ուղղությամբ, չնայած ՄԱԿ֊ի՝ ռազմական փամփուշտներ չկիրառելու հորդորներին։

Ինչ հայտնի չէ․
Շարունակվու՞մ են արդյոք ցույցերը

Ինտերնետի անջատման պատճառով, պարզ չէ՝ շարունակվում են ցույցերը, թե ոչ։ Պարզ չէ նաև, թե որքանով է իրավիճակը նույնատիպ ամբողջ երկրում։

Ականատեսների վկայությամբ, մայրաքաղաքը «վախենալիորեն հանգիստ է»․ «ինչպես պատերազմից առաջ»։

Որքանո՞վ է վստահելի Իրանից ստացվող տեղեկատվությունը

Ինտերնետի արգելափակումը ոչ միայն բարդացնում է տեղում ինչ֊որ բաներ իմանալու հնարավարությունը, այլ նաև գրեթե անհնարին է դարձնում ստացված տեղեկատվության ճշմարտացիությունն ու ակտուալությունը ստուգելը։

«Մեր ուսումնասիրած լուսակնկարների ու տեսանյութերի մի մասը երկու տարի առաջվա էին, իսկ որոշ կադրեր Իրաքից էին», – պատմում են փորձագետները։

Ո՞վ է կանգնած ցույցերի հետևում

Բողոքի ակցիաները կարծես թե առաջնորդ չունեն։ Իշխանություններն ու կառավարամետ ԶԼՄ֊ները պնդում են, որ դրանք ղեկավարվում են արտաքին ուժերի կողմից։ Հիմնականում մեղադրում են «մոնարքիստներին» ու ԱՄՆ֊ի, Իսրայելի, Սաուդյան Արաբիայի «լրտեսներին»։ «Մեղադրում են նաև «Իրանի ժողովրդական մոջահեդների» կազմակերպությանը, որը իսլամական ու մարքսիստական գաղափարախոսություն է տարածում», – պատմում է փորձագետ Թարանե Սթոունը։

Իրանի ժողովրդին ուղղված իր խոսքում գերագույն այաթոլլա Ալի Համենեյը իրավապահ մարմիններին կոչ արեց «չեզոքացնել Իրանի դեմ ուղղված այդ դավադրությունը»։ Հատուկ ծառայությունները զեկուցեցին, որ ցույցերի ընթացքում ձերբակալել են «Կենտրոնական հետախուզական վարչության հետ կապ ունեցող ութ գործակալների»։

Հակահետախուզության բաժնի ղեկավար Ալի Աշտարիի խոսքով, «բերման են ենթարկվել որոշ տարրեր, որոնք փորձում էին տեղեկատվություն հավաքել ցույցերի մասին և օտարերկրացիներին ուղարկել»։

Տուժածների ու ձերբակալվածների թիվը

Չկան պաշտոնական տվյալներ ձերբակալվածների, վիրավորների կամ զոհվածների թվի մասին։ Նոյեմբերի 26-ին Amnesty International իրավապաշտպանական կազմակերպությունն իր զեկույցում խոսում էր նվազագույնը 161 սպանված ցուցարարի մասին։

Երբ նախագահ Հասան Ռոհանին հայտարարեց, որ թշնամական դավադրությունը պարտություն է կրել, խորհրդարանի ներկայացուցիչներից մեկն ասաց, որ յոթ հազար ցուցարար է ձերբակալվել։ Ի՞նչ է կատարվում հիմա բանտերում գտնվողների հետ՝ հայտնի չէ։

Tekali Taxi