Home / Հայաստան / ՊԵԿ-ը խոստանում է, որ կուժեղացնի ներմուծվող ապրանքների իրական արժեքը պարզելու հսկողությունը

ՊԵԿ-ը խոստանում է, որ կուժեղացնի ներմուծվող ապրանքների իրական արժեքը պարզելու հսկողությունը

Եթե որպես ֆիզիկական անձ Եվրասիական միության անդամ չհանդիսացող պետություններից փոխադրողի միջոցով կամ միջազգային փոստային առաքումներով Հայաստան եք ներմուծում ապրանք, որի քաշը գերազանցում է 31 կգ, իսկ գինը՝ 200 եվրո, ապա 2020 թվականից պետք է վճարեք մաքսատուրք և հարկեր գերազանցող մասի համար՝ 15% միասնական դրույքաչափով, սակայն ոչ պակաս, քան 31 կիլոգրամը գերազանցող յուրաքանչյուր կիլոգրամի համար 2 եվրոյին համարժեք ՀՀ դրամը: Այս մասին դեկտեմբերի 5-ին հայտնում է Պետական եկամուտների կոմիտեն։

Իսկ եթե ներմուծվող ապրանքը չի գերազանցում 31 կգ և 200 եվրոյին համարժեք ՀՀ դրամը, պետք է վճարվեն մաքսատուրք և հարկեր 0% միասնական դրույքաչափով։

Հունվարի 1-ից կվերացվեն նաև առանց մաքսատուրքերի և հարկերի վճարման ֆիզիկական անձանց կողմից փոխադրողի միջոցով կամ միջազգային փոստային առաքումներով ՀՀ ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների հաճախականության սահմանափակումները:

ՊԵԿ-ը խոստանում է, որ փոփոխությամբ պայմանավորված` մաքսային մարմինները կուժեղացնեն ապրանքների իրական արժեքը պարզելուն ուղղված հսկողությունը:

Tekali Taxi