Ադրբեջանում «Գյանջայի գործով» դատապարտվածների մի խումբ հացադուլ է հայտարարել։ Հարազատների փոխանցմամբ, հացադուլ են սկսել Ալի Ռզաևը, Թողրուլ Վերդիևը, Զաբիլ Մամեդովը, Էլվին Նազարովը, Էլման Գուլիևը, Օրհան Յագնալիևը և Քյամալ Գուլիևը։
Նրանք բողոքում են մեղքի բացակայության պայմաններում իրենց երկարաժամկետ ազատազրկման դեմ։
Պատժական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Մեհման Սադիգովը Տուրան լրատվական գործակալությանը հայտնել է, որ հացադուլի մասին տեղեկությունները չեն հաստատվել։
«Այս պահին պատժի կրման ոչ մի հաստատությունում որևէ դատապարտյալ հացադուլի մեջ չէ», – նշել է Սադիգովը։
Հիշեցնենք, որ 2018 թվականի հուլիսի 3-ին հարձակում էր տեղի ունեցել Քաղաքի գործադիր իշխանության ղեկավար Էլմար Վելիևի վրա։ Միջադեպի արդյունքում Վելիևն ու իր թիկնապահը վիրավորվել էին։ Յունիս Սաֆարովը, ով մեղադրվում է հարձակումն իրականացնելու մեջ՝ ձերբակալվել էր դեպքի վայրում։
Նույն թվականի հուլիսի 10-ի երեկոյան Գյանջա քաղաքում չարտոնված ցույցի ժամանակ ոստիկանության երկու ծառայողներ էին սպանվել։
Գյանջայի դեպքերի հետ կապված քրեական պատասխանատվության էր ենթարկվել 77 մարդ։ 11-ի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել։ Նրանցից երկուսը գտնվել և Ադրբեջան են վերադարձվել։ 6 հոգի սպանվել է ձերբակալության ժամանակ։