հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Բանակ / ՌՈ-ն «կվերահսկի» զինծառայողների հեռախոսազրույցները

ՌՈ-ն «կվերահսկի» զինծառայողների հեռախոսազրույցները

Պաշտպանության նախարարությունը (ՊՆ) նախատեսում է լրացումներ կատարել «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում և ռազմական ոստիկանությանը թույլատրել վերահսկել զինված ուժերում ժամկետային և պայմանագրային զինծառայողների հեռախոսային խոսակցությունները։ 

Զինծառայողների հեռախոսազրույցների «վերահսկումը», ՊՆ-ի կարծիքով, կնպաստի բանակի բարձր պատրաստականությանը և զինված ուժերում կատարվող հանցագործությունների նվազմանը, և կկիրառվի ոչ միայն այն դեպքում, երբ անձը կասկածվում է ծանր և առանձնապես ծանր հանցագործության մեջ, այլև մինչ նման կասկածների ի հայտ գալը՝ ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների հայտնաբերման, կանխման և խափանման փուլերում։

«Ներկա իրավիճակում, որը պայմանավորված է տարածքային բարդ իրավիճակով և ահագնացող սպառնալիքով, անհրաժեշտ է ժամանակին պատրաստ լինել հնարավոր հակաիրավական դրսևորումներին: Բացի այդ, պետք է նկատի ունենալ, որ հակաիրավական վարքագիծ ունեցող անձիք ավելի շատ ուժեր և միջոցներ են ներգրավում իրենց հանցավոր մտահաղացումները կյանքի կոչելու համար: Այդ իսկ պատճառով, անհրաժեշտ է ժամանակին և համաչափ արձագանքել վերոհիշյալ մարտահրավերներին», – ասված է Իրավական ակտերի նախագծերի միասնական կայքում հրապակած նախագիծը հիմնավորման մեջ։