Ոստիկանների կողմից հերթական քաղաքացին է ծեծի և բռնության ենթարկվել և 3-րդ օրն է դեռևս չկա որոշում քրեական գործ հարուցելու մասին։ Ենթադրվում է, որ այն ի վերջո կլինի։ Բռնություն բերման ենթարկելիս, բռնություն ոստիկանության շենքում, բռնություն մի խումբ ոստիկանների կողմից, իսկ մեկ այլ խումբ էլ այդ ամենը ունկնդրում է։
Գուցե պարգևավճար քիչ էին ստացել քաղաքացու վճարած հարկերից և վրեժխնդիր էին լինում։
Դեպքի «հերոսները» միայն ոստիկանության աշխատակիցները չեն։ Մյուս «հերոս» իրավապահների մասին կխոսեմ հետո։
Հ.գ. Բռնության ենթարկված քաղաքացին Սասնա Ծռերից է, ով Ապստամբել է Հայրենիքը բռնապետությունից (նաև՝ ոստիկանապետությունից) ազատելու համար։ «Կարմիր բերետների» սերն ու թավիշը աքացի տալն է։
Հ.գ. Բարեբախտաբար մարմնական վնասվածքները վտանգավոր չեն (հիվանդանոցում ստացել է անհրաժեշտ բուժօգնություն)։ Մեկ անգամ ևս հաստատվում է ՊՊԾ-ն Ազատագրելու, այն է՝ ԱՊՍՏԱՄԲԵԼՈՒ իրավունքն ու իրավաչափությունը։
Հ.գ. Սպասում եմ «դիմադրող» և «կարմիր գծերը չհատող» համակարգի արձագանքին։
Արայիկ Պապիկյան, փաստաբան
աղբյուր՝ ֆեյսբուքի էջ