Home / Դատարան / Աբխազիայում նոր ընտրություններ կկազմակերպվեն

Աբխազիայում նոր ընտրություններ կկազմակերպվեն

Աբխազիայի ինքնահռչակ հանրապետության ադմինիստրատիվ գործերով և Գերագույն դատարանի կողմից օրինազանցությունների հարցերով զբաղվող վճռաբեկ կոլեգիան չեղարկել է նախագահական ընտրությունների արդյունքները`բավարարելով նախագահի թեկնածու Ալխաս Կվիցինիայի բողոքարկումը։

«Գերագույն դատարանի ադմինիստրատիվ հարցերով խորհուրդը Կվիցինիայի հայցադիմումի հետ կապված որոշում է կայացրել անօրինական ճանաչել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումն ընտրությունների արդյունքների մասին, չեղարկել ընտրությունների արդյունքները։ Նոր ընտրություններ նշանակել օրենքով սահմանված ժամկետներում», – ասել է դատավոր Թեմուր Տարբան։

Դատարանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին պարտավորեցրել է ընտրությունների նոր օր նշանակել։ Որոշումն ուժի մեջ է մտնում այսօր։