Գլխավոր / Բանակ / Հայոց երկնքի պաշտպանները 6 ամսում 85 տոննա վառելիք են գողացել

Հայոց երկնքի պաշտպանները 6 ամսում 85 տոննա վառելիք են գողացել

ՀՀ ՊՆ զորամասի մի խումբ զինծառայողներ՝ նախնական համաձայնությամբ և պաշտոնեական դիրքի օգտագործմամբ, 2019 թ. հուլիսից մինչև դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում, հափշտակել և վաճառել են իրենց վստահված՝ զորամասի պլանային ուսումնական թռիչքների իրականացման համար հատկացված, առանձնապես խոշոր չափերով՝ 40 միլիոն դրամից ավելի արժեքով, մոտ 85 տոննա ավիավառելիքը։  Այս մասին հունվարի 16-ին հայտնում է Ազգային անվտանգության ծառայությունը։

«Հերթական անգամ 640 լիտր ավիավառելիքը զորամասի տարածքից դուրս հանելիս և գնորդին հանձնելիս, նրանց հանցավոր գործողությունը խափանվել է ԱԱԾ աշխատակիցների կողմից, առձեռն բռնված հանցագործություն կատարած անձինք խոստովանել են կատարած հանցագործության կատարումը», – նշվում է հաղորդագրությունում:

ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ, որն փոխանցվել է Քննչական կոմիտե։

Tekali Taxi