Իրանի խորհրդարանի պատգամավոր Ահմադ Համզեն պարգևատրություն է խոստացել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպանության համար, հայտնում է իրանական ISNA գործակալությունը։
«Կերման նահանգի ժողովրդի անունից մենք երեք միլիոն դոլար կանխիկ կվճարենք նրան, ով կսպանի Թրամփին», – ասել է Համզեն։
Նա չի մանրամասնել, արդյոք Թրամփին սպառնալու որոշումը համաձայնեցվել է Իրանի հոգևոր իշխանությունների հետ, գրում է Haaretz հրատարակչությունը։
Կերմանը քաղաք է Իրանի համանուն նահանգում։ Թրամփի հրամանով հունվարի 3-ին սպանված գեներալ Քասեմ Սուլեյմանիի ծննդավայրն է։ Միացյալ Նահանգների նախագահը գեներալին ահաբեկիչ էր անվանել։ Հունվարի 8-ի գիշերը Իրանը ռմբակոծում է Իրաքում տեղակայված ամերիկյան բազաները՝ որպես վրեժ Սուլեյմանիի սպանության համար։