Home / Հայաստան / Հայաստանի ճանապարհներին ձյուն է և մերկասառույց, Լարսը փակ է

Հայաստանի ճանապարհներին ձյուն է և մերկասառույց, Լարսը փակ է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 5-ին՝ ժամը 10:10-ի դրությամբ Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը բաց է մարդատար ավտոմեքենաների համար, մյուսների համար՝ փակ:

Դժվարանցանելի են Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ տանող ճանապարհահատվածը (բուք է), Սոթք-Քարվաճառ (բուք է), Շիրակի մարզի Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհները:

Սյունիքի մարզի, Արագածոտնի մարզի Ծաղկահովտի տարածաշրջանի, Քուչակ-Ապարան և Երևան-Սևան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Սարավան-«Զանգեր» հատվածում, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում և Կոտայքի մարզում տեղում է ձյուն:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ ռուսական կողմում կա կուտակված 550 բեռնատար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։