Home / Մարզեր / Ստամբուլում ավիավթարի արդյունքում զոհվել է 3, տուժել՝ 179 ուղևոր

Ստամբուլում ավիավթարի արդյունքում զոհվել է 3, տուժել՝ 179 ուղևոր

Pegasus Airlines ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռի կոպիտ վայրէջքի արդյունքում Ստամբուլի օդանավակայանում երեք ուղևոր է զոհվել, ևս 179-ը տարբեր տեսակի վնասվածքներ են ստացել։ Ինքնաթիռում 177 ուղևոր կար և անձնակազմի 6 անդամ։

«Ինքնաթիռը 30 մետր բարձրությունից ընկել է վայրէջքի գոտի», – տեղական հեռուստատեսությամբ հայտարարել է Ստամբուլի նահանգապետ Ալի Երլիկայան։

Փետրվարի 5-ի երեկոյան Իզմիրից ժամանած լայները Ստամբուլում վայրէջքի ժամանակ դուրս է եկել թռիչքուղուց ու ճեղքել պատնեշը։ «Բոինգը» բռնկվել ու մի քանի մասի է բաժանվել։

Նախնական տվյալներով, միջադեպի պատճառը ուժգին քամին է եղել։ Օդաչուի և երթակարգավարի խոսակցության համաձայն, ինքնաթիռը փորձել է վայրէջք կատարել ուժեղ հանդիպակաց քամու պայմաններում։