Երկուշաբթի առավոտյան քաղաքացի Վարդգես Գասպարին, ով վերջին խորհրդարանական ընտրություններին իր ձայնը տվել է «Իմ քայլը» դաշինքին, եկել էր Ազգային ժողովի մուտքի մոտ՝ հարցնելու պատգամավորներին, թե ինչու են իրենք կաշկանդված բանակի հարցում։
Վերջին 45 օրվա ընթացքում հայկական զինված ուժերում 13 մահվան դեպք է արձանագրվել։ Բոլորը՝ ոչ մարտական պայմաններում։ 4-ը քննչական մարմինների կողմից որակվել են որպես ինքնասպանություն։