Մարտի 10-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, հարավարևմտյան հատվածում տեղակայված ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով կրծքավանդակի շրջանում մահացու հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող, շարքային Զոհրաբ Գրիգորիի Սիանոսյանը (ծնվ. 1994թ., Արարատի զ/կ): Այս մասին տեղեկացնում է Պաշտպանության նախարարությունը:
Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում է քննություն։
Ավելի վաղ հայկական և ադրբեջանական կողմերն միմյանց մեղադրում էին, առաջինը՝ մարտի 6-ին Հայաստանի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ ադրբեջանական զինծառայողները կողմից ձեռնարկված դիվերսիոն ներթափանցման փորձի, երկրորդը՝ զինծառայող Նազիմ Փաշազադեի հրազենային վիրավորում հասցնելու մեջ։