Առողջապահության նախարարությունը կոչ է անում հետևել տուն վերադառնալու հետևյալ կանոններին․
– Տուն վերադառնալուց հետո աշխատե՛ք ոչնչի ձեռք չտալ,
– Հանե’ք կոշիկները,
– Ախտահանե’ք ձեր տնային կենդանու թաթերը, եթե նրա հետ դրսում եք եղել,
– Անմիջապես հանե՛ք հագուստը և լցրե՛ք պարկի մեջ, որ հետո լվանաք,
– Պայուսակը, դրամապանակը, բանալիները և այլ պարագաները թողե’ք դռան մոտ՝ արկղի մեջ,
– Լողացե՛ք, եթե հնարավորություն չկա, լվացե’ք մարմնի բոլոր այն մասերը, որոնք փակ չեն եղել,
– Ախտահանե’ք հեռախոսը սպիրտ պարունակող լուծույթով, իսկ ակնոցը լվացե’ք օճառով,
– Մաքրե’ք պայուսակների և գնված իրերի ողջ մակերեսը՝ նախքան դրանք տեղավորելը,
– Զգուշ հանե’ք ձեռնոցները, նետե’ք աղբամանը և լավ լվացե’ք ձեռքերը։