Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների ռեկորդային թիվ է գրանցվել․ 954 նոր դեպք 49 շրջաններում։ Երկու հոգի մահացել է, 51 հոգու թեստի պատասխան բացասական է եղել։ Առաջին անգամ կորոնավիրուսի հաստատված դեպք է գրանցվել Կարելիայի հանրապետությունում։
Այս պահի դրությամբ Ռուսաստանի 80 շրջաններում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 6343 դեպք։ Մահացությունների թիվը գերազանցել է 50-ը, շրջաններում վերջերս գրանցված որոշ դեպքեր դեռևս չեն ներառվել պաշտոնական տվյալներում։ Առողջացել է 406 մարդ։
Ամենաշատ վարակման դեպքերը Մոսկվայում են՝ 591 մարդ, հետո Մոսկվայի շրջանում՝ 82 մարդ, Սանկտ Պետերբուրգում՝ 35 մարդ։ Կոմի հանրապետությունում վարակվել է 31 քաղաքացի, Թաթարստանում՝ 16, Կրասնոդարի երկրամասում՝ 11, ևս տասական՝ Իվանովի, Տուլայի ու Վոլգոգրադի մարզերում։
Կորոնավիրուսային իրավիճակի մշտադիտարկման և վերհսկողության օպերատիվ շտաբից հայտնում են, որ նոր դեպքերից 264-ը 18-45 տարեկան են, 204-ը՝ 46-65, 70-ը՝ 65-80, 23-ը՝ 80-ից բարձր։ Կորոնավիրուսով վարակվել է 30 երեխա։ Պացիենտներն ու նրանց հետ անմիջական շփում ունեցած անձինք բժշկական հսկղության տակ են։