Home / Մարզեր / Ռուսաստանի Սահմանադրական փոփոխությունների քվեարկությունը հետաձգվեց

Ռուսաստանի Սահմանադրական փոփոխությունների քվեարկությունը հետաձգվեց

Ռուսաստանում Սահմանադրական փոփոխությունների համաժողովրդական քվեարկությունը, որը նախատեսվում էր անցկացնել ապրիլի 22-ին, անժամկետ հետաձգվեց։ Այս մասին մարտի 25-ի իր ուղերձում հայտարարեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նրա խոսքով, Ռուսաստանի տարածքում վիրուսի տարածումը «դեռևս հաջողվում է կանխել», բայց ինֆեկցիան ակտիվորեն տարածվում է հարևան երկրներում։ Անվտանգության նկատառումներով սահմանադրական փոփոխությունների քվեարկությունը կհետաձգվի։ Քվեարկության անցկացման նոր ամսաթվի մասին կհայտարարվի ավելի ուշ՝ ընթացիկ իրավիճակի մասին մասնագետների խորհուրդների հիման վրա։

Նախագահի հրամանով մարտի 30-ից ապրիլի 5-ը Ռուսաստանի Դաշնությունում ոչ աշխատանքային կլինի։ Կաշխատեն բանկերը, բժշկական հաստատությունները, դեղատները, մթերային խանութները։ Դաշնային խորհրդի որոշմամբ, խստացվել է կարանտինի խախտման համար սահմանված պատիժը։

Այս պահին Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 658 դեպք, որոնցից 29-ը բուժվել է, ևս 3-ը՝ մահացել։