Home / Առողջապահություն / Կորոնավիրուսից մահվան երկրորդ դեպքն Ադրբեջանում

Կորոնավիրուսից մահվան երկրորդ դեպքն Ադրբեջանում

Ադրբեջանում կորոնավիրուսով վարակման ևս վեց նոր դեպք է գրանցվել, ասվում է կառավարության օպերատիվ շտաբի հայտարարության մեջ։
Նշվում է, որ վարակվածներից մեկը հիվանդանոց տեղափոխվել է բարձր ջերմությամբ և ծանր շնչառությամբ։ Նա նաև շաքարային դիաբետ և սրտի իշեմիկ հիվանդություն ուներ։

Հիվանդի վիճակը գնալով վատանում էր, և չնայած բժիշկների ջանքերին, հիվանդը մահացավ հիվանդանց տեղափոխվելու նույն օրը։ Պացիենտի հարազատներն ու նրա հետ որևէ շփում ունեցած անձինք կարանտինի տակ են։

Հաղորդագրության մեջ ասվում է, որ ներկայումս հիվանդանոցներում հատուկ հսկողության տակ են կորոնավիրուսով վարակված 81 քաղաքացիներ, որոնցից 3-ը ծանր վիճակում են, ևս 5-ի վիճակը գնահատվում է միջին ծանրության։

Շարունակվում է կարանտինային զոնայում գտնվող 2914 մարդկանց բժշկական զննությունը։

10 հիվանդներ արդեն բուժվել ու դուրս էին գրվել, մեկ քաղաքացի մահացել էր։