Ապրիլի 5-ին՝ ժամը 17:30-ի սահմանում, Ղարաբաղի բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել 20-ամյա զինծառայող Արայիկ Ռոբերտի Շախպազյանը, հաղորդում է ԼՂՀ պաշտպանության նախարարությունը:
Վիրավորում ստացած զինծառայողին տեղափոխել են զինվորական հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է բավարար: