Home / Կրթություն / «Հետք» Մեդիա Գործարանում դասավանդելու հայտ

«Հետք» Մեդիա Գործարանում դասավանդելու հայտ

«Հետաքննող լրագրողներ» կազմակերպությունը փնտրում է մասնագետների, որոնք Հետք Մեդիա Գործարանում կդասավանդեն հետևյալ առարկաները՝

– հետաքննական լրագրություն,
– փաստերի ստուգում,
– տվյալների լրագրություն,
– տվյալների վիզուալացում,
– ֆոտոլրագրություն,
– վիդեոլրագրություն,
– մոբայլ լրագրություն,
– անիմացիա,
– էթիկա և մեդիա օրենսդրություն։

Տևողություն՝ մեկ ակադեմիական տարի (սեպտեմբեր 1, 2020 – մայիս 31, 2021)
Վայր՝ Երևան, Նալբանդյան 106/1, Հետք Մեդիա Գործարան

Աշխատանքային պարտականություններ՝

– Դասավանդվող առարկայի ուսումնական պլանի մշակում` ըստ Մեդիա Գործարանի ուսումնական ծրագրի,
– Շաբաթական երկու դասընթացի վարում (1 դասաժամը՝ 80 րոպե),
– Ուսանողների կատարած հանձնարարությունների ստուգում, գնահատում, անցկացում տվյալների բազա,
– Մասնագիտական աջակցության տրամադրում ուսանողներին և Մեդիա Գործարանի շահառուներին՝ ըստ նախապես մշակված ժամատախտակի,
– Հաշվետվության ներկայացում՝ ամսական կտրվածքով,
– Մասնակցություն Մեդիա Գործարանի աշխատանքային հանդիպումներին և ժողովներին,
– Համագործակցություն Մեդիա Գործարանի այլ դասախոսների և աշխատակիցների հետ՝ առարկաների փոխկապակցվածությունն ապահովելու համար,
– Շարունակական իրազեկվածություն ոլորտի նորարարությունների վերաբերյալ:

Պահանջվող որակավորումներ՝

– Բարձրագույն կրթություն (արտասահմանյան բուհերում սովորած կամ վերապատրաստված լինելը կդիտարկվի որպես առավելություն),
– Նյութը պարզ և հստակ բացատրելու կարողություն,
– Հետազոտական կարողություններ,
– Google G-Suite-ով (Google Classroom, Google Docs, Spreadsheets և այլն) աշխատելու պատրաստակամություն,
– Հայերեն և անգլերեն լեզուների իմացություն (այլ լեզվի իմացությունը ցանկալի է),
– Ճկուն աշխատանքային գրաֆիկով աշխատելու կարողություն,
– Հաղորդակցվելու և թիմում աշխատելու պատրաստակամություն։

Ընտրություն՝

1․ նախնական դիմում-հայտերի ընտրություն,
2․ հարցազրույց,
3․ ուսուցման մեթոդի ցուցադրություն (թեկնածուներն ընտրող հանձնաժողովի համար վարելու են մոտ 15 րոպե տևողությամբ փորձնական
դասընթաց՝ իրենց առարկայի շրջանակում),
4․ վերջնական ընտրություն և հաստատում։

Դիմելու կարգ՝

Պահանջներին համապատասխանող բոլոր թեկնածուներին խնդրում ենք լրացնել ներքոնշյալ հայտը մինչև ս․թ․ մայիսի 20-ը ներառյալ։

Հայտերի ընդունման մեկնարկ՝ ապրիլի 20, 2020
Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ մայիսի 20, 2020

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +374 44 20 20 48 հեռախոսահամարով կամ գրել հետևյալ էլ. փոստին՝ [email protected]:

Նախագիծն իրականացնում է «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպությունը։ Նախագիծը ֆինանսավորվում է ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: