Հազարավոր իռլանդացիներ գումար են հավաքում, որպեսզի վերադարձնեն հյուսիսամերիկյան հնդկացիների 173-ամյա վաղեմության պարտքը, գրում է New York Times-ը։
1847 թվականին այժմյան Օկլոհոմա և Միսսիսիպի նահանգների տարածքում բնակվող չոկթո ժողովուրդը հումանիտար օգնություն էր տրամադրել իռլանդացիներին՝ Իռլանդիայի Մեծ սովի ժամանակ (1845-1849)․ 710 դոլար էին ուղարկել։ Որպես շնորհակալության նշան, իռլանդական Կորկ կոմսությունում արձան էր տեղադրվել՝ ինը հսկայական փետուրների տեսքով։
Այժմ՝ Covid-19 համավարակի պայմաններում, Հյուսիսային Ամերիկայի բնիկ ժողովուրդները նյութական օգնության կարիք ունեն, ինչի հետ կապված իռլանդացիները բարեգործական ակցիա են մեկնարկել, որի շրջանակներում արդեն մոտ 2 միլիոն դոլար են հավաքել նավահո և հոփի ցեղերի համար։