Գլխավոր / Առողջապահություն / Օրվա լուրերի քննարկում․ 14․05․2020

Օրվա լուրերի քննարկում․ 14․05․2020

Հարևանի ցուցումով` ոստիկանները, դատարանն ու բժիշկները մարդուն փակել են հոգեբուժարանում: Բժիշկները տալիս են իրավաբանական եզրակացություն, դատարանը՝ բժշկական։

Գիտնականի և գրագողի միջև կրթական համակարգը ընտրեց երկրորդին։ Հրաժարական է ներկայացրել Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ, մաթեմատիկոս Սմբատ Գոգյանը։

Հայաստանը զգուշացնում է զորավարժություններին պատրաստվող Ադրբեջանին։ Ինչպես 2016-ի ապրիլյան քառօրյաից առաջ էր, Ադրբեջանում աճում է մարդկանց դժգոհությունը հարստացող և հղփացող իշխանավորներից։

Մայիսի 18-ից ամբողջովին կվերագործարկվի հանրային տրանսպորտը, կվերաբացվեն նախակրթարանները, մարզասրահները, առևտրի իրականացման վայրերը, հանրային սննդի օբյեկտները կկարողանան ծառայություններ մատուցել նաև փակ տարածքներում։ Մայիսի 25-ից փակ և բաց վայրերում դիմակ կրելը կդառնալ պարտադիր։ Արտակարգ դրությունը, այնուամենայնիվ, երկարաձգվեց ևս մեկ ամսով։

Խնդիրներ են առաջացել 30 տարի առաջ Անդրբեջանից վտարված հայերի բնակարաններով ապահովելու գործընթացում։

Այս և այլ թեմաների շուրջ խոսում ենք Epress.am-ի՝ Youtube ալիքի և Radioantenna.net-ի ամենօրյա ուղիղ եթերում ժամը 19։00-20։00։

Tekali Taxi