Բաքվի վճռաբեկ դատարանը չի բավարարել ԱդրբեջանիԺողովրդական ճակատ կոուսակցության (ԱԺՃԿ) ակտիվիստ Նիամեդին Ահմեդովի վարչական կալանավորման դեմ գանգատը։ Ակտիվիստը նիստին ներկա չէր․ կուսակսությունը նրա բացակայությունը կապում է կտտանքների հետ։ ԱԺՃԿ ներկայացուցիչները վստահ են, որ Ահմեդովի գործը կեղծված է։
Հիշեցնենք, որ ակտիվիստին կարանտինի ռեժիմի խախտման մեղադրանքով բերման էին ենթարկել ապրիլի 15֊ին ու դատապարտել 30 օր վարչական ազատազրկման։ Ապրիլի 28-ի առավոտյան նրա կալանավայրը փոխվել է։ Կուսակցությունը հայտարարել էր, որ ուժայինները կտտանքների են ենթարկում Ահմեդովին ու պարտադրում ցուցմունք ներկայացնել կուսակցի՝ Ալի Քերիմլիի դեմ։ Այդ կտտանքներից հետո ահմեդովի մոտ առողջական խնդիրներ են սկսվել։ Մայիսի 15-ին՝վարչական կալանքի ժամկետի սպառման օրը, ակտիվիստին մեղադրանք առաջադրվեց ահաբեկչության ֆինանսավորման հոդվածով։
Ահմեդովը Ադրբեջանի Ժողովրդական ճակատ կուսակցության (ԱԺՃԿ) առաջնորդ Ալի Քերիմլիի թիկնապահն էր։ Բերման ենթարկվել է ապրիլի 15-ին՝ կարանտինային ռեժիմի խախտման մեղադրանքով։
Ակտիվիստի փաստաբանը «Կավկազսկի ուզելի» հետ զրույցում հայտնում է, որ Ահմեդովն անձամբ նիստին չի մասնակցել․ «Դատավորը նշեց, որ իմ պաշտպանյալին դատարանի դահլիճ հրավիրելու մասին ծանուցում է ուղարկել մեկուսարան, որտեղից պատասխանել են, որ կարանտինային ռեժիմի պայմաններում նպատակահարմար չէ դատապարտյալը ժամանումը դատարան»։
Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության ներկայացուցիչները կարծում են, որ Ահմեդովին դատարանի դահլիճ չեն բերել «կտտանքների արդյունքում նրա ստացած վնասվածքները թաքցնելու համար»։
«Նիյամեդինին դատարան չեն բերել։ Չեն թողնում հանդիպի ընտրովի փաստաբանի հետ։ Մեր աղբյուրների տեղեկությունների համաձայն, Նիամեդինն այժմ ծանր ֆիզիկական և հոգեբանական ճնշման տակ է։ Նրան դատարան չեն բերել բռնության հետքերը թաքցնելու համար։ Մեկուսարանում գտնվելու ժամանակ նրան երկու անգամ այլ քրեակատարողական հիմնարկ են տարել՝ տանջելու և ցուցմունքներ կորզելու համար։ Նրան առաջադրված մեղադրանքը՝ ահաբեկչության ֆինանսավորում, աբսուրդ է։ Այդ քրեական գործը հորինվել է մեր կուսակցության և առաջնորդ Ալի Քերիմլիի անունը վարկաբեկելու համար։ Նիամեդինին պատժելու պատճառներից է նաև այն, որ լինելով Ալի Քերիմլիի վարորդը, Ահմեդովը նրան պաշտպանում էր ամենատարբեր սադրանքներից», – կարծում է ԱԺՃԿ փոխնախագահ Գեզյալ Բայրամլին։
Ահաբեկչության ֆինանսավորման մեղադրանքով Ահմեդովին 10-14 տարվա ազատազրկում է սպառնում։