Home / Առողջապահություն / Արտաշատում կորոնավիրուսից բուժվող 55-ամյա պացիենտը ցած է նետվել հիվանդասենյակի պատուհանից

Արտաշատում կորոնավիրուսից բուժվող 55-ամյա պացիենտը ցած է նետվել հիվանդասենյակի պատուհանից

Արտաշատի բժշկական կենտրոնում կորոնավիրուսային հիվանդության դեմ բուժում ստացող 55-ամյա պացիենտը ցած է նետվել հիվանդասենյակի պատուհանից: Դեպքի մասին անմիջապես հաղորդում է ուղարկվել իրավապահ մարմիններին: Վերջինս հիվանդանոց ընդունվել է հունիսի 29-ին: Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը։

«Պացիենտն անմիջապես տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն` ստորին վերջույթների և ողերի բազմակի կոտրվածքներով: Կատարվում է անհրաժեշտ հետազոտությունները: Նա գտնվում է բժիշկների հսկղության տակ և վերջիններիս գնահատմամբ գտնվում է ծանր վիճակում», – գրել է Նիկողոսյանը։

Հունիսի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 25 542 դեպք, որոնցից 14 048-ն` առողջացած, 443-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10 904 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 111 844 թեստավորում:

Այսպիսով, հայտնում է Առողջապահության նախարարությունը, ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 415 նոր դեպք և 751 առողջացած։

Անցած մեկ օրում գրանցվել է 10 մահվան դեպք․ պացիենտները եղել են 59 (կին), 74 (տղամարդ), 82 (կին), 43 (տղամարդ), 65 (կին), 80 (կին), 74 (կին), 87 (կին), 73 (կին) և 46 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 147 է: