Home / Առողջապահություն / Հայկական արտադրության կորոնավիրուսի հաստատման թեստերը պատրաստ են․ նախարար

Հայկական արտադրության կորոնավիրուսի հաստատման թեստերը պատրաստ են․ նախարար

Հայկական արտադրության կորոնավիրուսի հաստատման ՊՇՌ թեստերը պատրաստ են։ Նրանք կվերցվեն օգտագործման Առողջապահության նախարարության կողմից պետական պատվերով իրականացվող հետազոտությունների համար։ Այս մասին Ֆեյսբուք սոցցանցի միջոցով հայտնել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«‼️ Սա շատ լուրջ առաջընթաց է մեր բժշկագիտության և հիմնարար գիտությունների համար։

Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտին թեստերը մշակելու և արտադրելու համար, ինչպես նաև պարետատանը դրանց մշակման համար անհրաժեշտ պարագաները և նյութերը ձեռք բերելու և Հայաստան ներկրելու համար», – գրել է նախարարը։

Հիշեցնենք, որ հունիսի 24-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 21 717 դեպք, որոնցից 10 797-ն` առողջացած, 386-ը` մահվան ելքով։ Կատարված թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 100 400։