Home / Բնապահպանություն / Բաշկիրիայիում ցուցարարները հաղթեցին․ Կուշտաուն բնական հուշարձան է ճանաչվել

Բաշկիրիայիում ցուցարարները հաղթեցին․ Կուշտաուն բնական հուշարձան է ճանաչվել

Բաշկորտոստանի Կուշտաու լեռը հատուկ պահպանության բնական հուշարձանի կարգավիճակ է ստացել։ Այս մասին հայտարարել է շրջանի ղեկավար Ռադի Խաբիրովը՝ ֆեյսբուքում հրապարակելով համապատասխան փաստաթղթի լուսանկարը։

https://www.facebook.com/photo.php?fbid=993640307819207&set=a.171253926724520&type=3

«Կուշտաուի հարցում վերջակետը դրված է։ Այսպիսի որոշումն առաջին հերթին հարգանք է մեր հազարավոր բնակիչների նկատմամբ, ովքեր օրեր շարունակ ներկայացնում էին իրենց կարծիքը», — գրում է Խաբիրովը։

Ավելի վաղ «Բաշկորտոստանի սոդայի ընկերությունը» փորձում էր Կուշտաուում սոդայի արդյունահանում սկսել։ Տեղացիները դեմ էին։ Օրեր շարունակ հարյուրավոր մարդիկ հավաքվում էին շիհանի ստորոտում՝ թույլ չտալով արդյունահանող ընկերությանը անցկացնել իրենց տեխնիկան։ Օգոստոսի կեսերից բախումներ էին տեղի ունենում ցուցարարների և ոստիկանների միջև։ Արդյունահանման աշխատանքները ցույցերի ընթացքում դադարեցվել են։

Կուշտաու Միայնակ լեռը տեղակայված է Բաշկիրիայի մայրաքաղաք Ուֆայից 140կմ հեռավորության վրա։ 2014-2019 թվականներին լեռան տարածքում հայտնաբերվել են 22 կենդանատեսակներ, որոնք գրանցված են Ռուսաստանի և Բաշկորտոստանի, նաև՝ Բնության պահպանության Միջազգային խորհրդի կարմիր գրքերում։

Բաշկիրիայի հարավում տեղակայված կրաքարային շիհանները  հնադարյան ծովերից մնացած ստորջրյա ժայռեր են։ Բնական պայմանները խիստ տարբերվում հարակից տափաստաններից։