Իշխանության յուրացում և վարչապետի սպանությունը նախապատրաստելու համար մեղադրվող «Սիսական» ջոկատի հրամանատար, գնդապետ Աշոտ Մինասյանը չի կալանավորվի։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արման Հովհաննիսյանի նախագահությամբ, մերժեց ԱԱԾ միջնորդությունը։
Ավելի վաղ ազատ էին արձակվել նույն հոդվածներով մեղադրվող «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանը և ՀՅԴ-ական Աշոտ Ավագյանը: