Թորոսյան․ Նախնական պատվաստանյութը պատվիրել ենք բնակչության 10 տոկոսի չափով
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կառավարության նիստի ժամանակ խոսել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ձեռքբերման մասին. - Կանխավճարը փոխանցել ենք միջազգային հավաքական գնումների պլատֆորմին, որից օգտվում են աշխարհի մոտ 180 երկրներ: Այդտեղ հավաքված են բոլոր արտադրողների այն պոտենցիալ պատվաստանյութերը, որոնք ունեն մեծ շանսեր ապագայում վերջնական գրանցում ստանալու: Այս պահի դրությամբ՝ մոտ 10 թեկնածու: Երբ պատվաստանյութերից որևէ մեկը հաստատվի, մենք հնարավորություն կունենանք ձեռք բերելու:
Պատվիրել ենք նախնական մեր բնակչության 10 տոկոսի չափով, այսինքն՝ 300 հազար բնակչի հաշվարկով 600 հազար դոզա։