Home / Հայաստան / Պատերազմի մասնակիցների մեկ կիսամյակի ուսման վարձն ամբողջությամբ կփոխհատուցվի

Պատերազմի մասնակիցների մեկ կիսամյակի ուսման վարձն ամբողջությամբ կփոխհատուցվի

ՀՀ կառավարությունը միաձայն հաստատել է Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից ուսանողների, ինչպես նաև պատերազմի մասնակիցների երեխաների կամ սովորող ամուսնու ուսման վարձի փոխհատուցման միջոցառումը։

Նախագիծը ներկայացնելիս, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ առաջարկվում է ամբողջությամբ փոխհատուցել բարձրագույն ուսումնական հաստատությունների և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների, ինչպես նաև օրդինատուրայի ուսանողների ընթացիկ կիսամյակի վարձը․ «Միջոցառման մասնակիցներն այն ուսանողներն են, որոնք մասնակցել են պատերազմին, ուսանողները, որոնց ծնողն է մասնակցել կամ ուսանող ամուսիններից մեկն էր մասնակից»։

Եթե որևէ ուսանող արդեն իսկ վճարել էր կիսամյակի ուսման վարձը, պետությունն այդ գումարը կվերադարձնի։

Tekali Taxi