Երեկ երեկոյան դեռևս անհայտ պայմաններում կորել է կապը Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված ՊԲ մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ։ Այս մասին այսօր առավոտյան հայտնել է Արցախի պաշտպանության նախարարույթունը։
«Ողջ գիշեր և այսօր առավոտյան շարունակվել են որոնողական աշխատանքները։ Ռուսական խաղաղապահ զորախմբի միջնորդությամբ քայլեր են իրականացվում պարզելու հայ զինվորականների գերեվարման հավանականությունը, դրա հաստատվելու դեպքում անհրաժեշտ գործողություններ ձեռնարկելու համար», ֊ ասված է ՊԲ հաղորդագրության մեջ։
Մի քանի տասնյակ հայ ռազմագերիների մասին շրջանառվող տեղեկությունները հայկական պաշտոնական աղբյուրների կողմից մինչ այժմ չեն հաստատվել, բայց չեն էլ հերքվել։
Հայաստանի ՊՆ-ն երեկ ուշ երեկոյան գրել էր, թե «հայ զինվորականների գերեվարման վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցներով վերջին ժամերին տարածվող տեսանյութերի առնչությամբ պարզաբանումներ է սպասում ԱՀ ՊԲ-ից», և խոսք էր տվել առաջիկայում հանդես գալ հայտարարությամբ: Հայտարարություն դեռ չկա։