Դեկտեմբերի 15-ին` ժամը 14։00-ի սահմաններում, Ղարաբաղի ՊԲ N զորամասի մարտական դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահե Հովհաննեսի Բաբայանը՝ ծնոտի շրջանում ստացած մահացու հրազենային վնասվածքով:
Զինվորի մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՔրՕր-ի 360.1-րդ հոդվածով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը), հայտնել է Քննչական կոմիտեն։
«Կատարվում է նախաքննություն»։
Վահե Բաբայանը 18 տարեկան էր։ Նրա մահվան մասին ՊԲ-ն հայտնել էր այսօր՝ դեկտեմբերի 16-ին։