Հունվարի 12-ին ավտովթարի հետևանքով Շուշի տանող ճանապարհին ադրբեջանցի զինվորական է զոհվել։ Եվս երկու զինծառայողներ վնասվածքներ են ստացել, հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Տեղի ունեցածի կապակցությամբ Բաքուն հետաքննություն է անցկացնում։
Նշենք, որ ադրբեջանցի զինվորականները Շուշի են հասնում ռուս խաղաղապահների ուղեկցությամբ՝ հայկական կողմի վերահսկողության տակ գտնվող տարածքներով։
Ըստ Ադրբեջանի կառավարության, Ֆիզուլիից Շուշի տանող նոր ավտոճանապարհի կառուցման աշխատանքներն արդեն մեկնարկել են։