Home / Բանակ / Հայկական կողմին է փոխանցվել ևս 31 զոհված զինծառայողի աճյուն

Հայկական կողմին է փոխանցվել ևս 31 զոհված զինծառայողի աճյուն

Ֆիզուլիի շրջանում ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել ևս 31 զոհված զինծառայողի աճյուն, հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Կոնկրետ որտեղ են հայտնաբերվել մարմինները՝ չի նշվում։

Նախնական տվյալներով վերջիններս պահեստազորայիններ են: Մարմիններն անճանաչելի են․ նրանց ինքնությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Պատերազմի ավարտից առայսօր հայտնաբերվել է 1318 աճյուն, որից 15-ը, ըստ նախնական տվյալների, քաղաքացիական անձինք են։

Որոնումները շարունակվում են, այսօր՝ Մարտունու (Ներքին Ճարտարի ուղղություն), Ֆիզուլիի և Հադրութի շրջաններում: