Եթե պատերազմն իրականում կանգնացրել ա Փաշինյանը զուտ ստորագրելով, ինչի՞ են էսքան գովերգում հայ զինվորին…
Իրո՞ք հայ զինվորն ինչ-որ բացառիկ բան ա արել։ Բոլոր գրավյալ տարածքները կորցրել ենք, նաև Շուշին։ 1001 պատճառ կա դրան, իհարկե ասել՝ նույն հայ զինվորն ա մեղավոր դրանում՝ սխալ ա։
Նույնչափ սխալ ա հայ զինվորին անհասկանալի ձևով կուռք դարձնելը, եթե նա հերոսաբար դիմագրավելով մենակ կորցրել ա։ Ճիշտ ա կարեկցելը, ապրեկցելը, օգնելը, ինքներս մեզ պատերազմի համար մեղադրելը, բայց ոչ հայ զինվոր հերոսացնելը։
Էլի միֆեր, վտանգավոր միֆեր։ Եթե նույն էս պաթոսն ա շարունակվելու, 10-20 տարի հետո դասագրքերից երևի սովորենք, որ 2020-ին մենք իրականում հերոսաբար հաղթել ենք թշնամուն ու նորից էդ «հաղթանակը» վկայակոչելով նոր պատերազմ սկսենք որպես ուժեղ ու հաղթող ազգ։ Ինչը հիմա փորձում են Սարդարապատով անել։ Նույն Վարդանի ու փղերի կեղծ պրոպագանդիստական միֆալոգիան։
Ո՞րն էր էդ խեղճ զինվորի հերոսությունը։ Հնարավորինս լավ զոհվե՞լ։ Մենք կորուստներ ենք տվել։ Կռապաշտություն ա հիշացնում զինվորի էս կույր պաշտամունքը, «ամեն գնով» նրան գերմարդ ու հաղթող պատկերելը, էդքան կեղծ բեռ վրեն փաթաթելը…
Կողքից էնքան եմ լսում ու տենում հայ զինվորին միլիտարիստական էդ աստվածացնելը, որ տպավորություն կարա ստեղծվի, թե «հաղթող»* բանակի զինվորներն են էս կողմում։ Նույն «հաղթելու ենք/հաղթում ենք»-ի շարունակությունն ա։
*Հաղթող-պարտվողի պահով. «Հաղթողը ստեղծում ա ատելություն։ Պարտվողը թավալվում ա թշվառության մեջ։ Նա, ով հրաժարվում ա և հաղթանակից, և պարտությունից, խաղաղ ա և երջանիկ», #Բուդդա։
ՀԳ. Տարօրինակ ա իմ համար սա ասել, բայց իմ հերոսն էս պահին էն ոստիկաններն են, ովքեր քիչ թե շատ էն բորենիներից ու մարդակերներից պաշտպանում են կառավարությանն ու քաղաքացիներին, շենքերն ու փողոցները։ Բժիշկները, ովքեր Կովիդից են մարդկանց փրկում ու նույն խեղճ զինվորներին պրոթեզավորում ու բուժում։ ԱԱԾ-ի, դատախազության ու այլ կառույցների էն թիմը, ով պաշտպանում ա Վարչապետի կյանքը, փորձում իսկական հանցագործներին պատասխանատվության կանչել, Ջհանգիրյանը, ով էս «դատավորների վակխանալիային» փորձում ա հակազդել, նորմալ կարգ ու կանոն հաստատել։
Սեվակ Սոֆիա Կիրակոսյանի #ՈչՀայեցի շարքից