Վաղ առավոտից Երևանում նոր շարժակազմով սկսել է աշխատել 38 համարի երթուղին․ 11 փոքր ավտոբուսները սպասարկում են Ծարավ աղբյուր թաղամասից Կենտրոնով մինչև «Երևանի ՋԷԿ» և հակառակ ուղղությունները։
Ավտոբուսները ձեռք են բերվել Երևանի քաղաքապետարանի կողմից։
Գործում են նոր կանոններով․ պետք է վճարել նստելիս, մետաղադրամի համար նախատեսված սարքը ընդունում է միայն 100 դրամանոցներ (սկզբնական շրջանում վարորդները համաձայնում են մանրել, նշվում է)։վ
«Առաջիկայում մոտավորապես 10-15 օր հաճախականությամբ նոր երթուղիներ կշահագործենք», – գրում է Երևանի քաղաքապետը:
Նոր ձեռք բերված 100 փոքր ավտոբուսներից 40-ն, ինչպես նշվել էր ավելի վաղ, արդեն Երևանում են։ Դրանց մի մասը հանվել է շահագործման։ Մյուս 60-ը, ըստ պայմանագրի, տեղ կհասնի մինչև մարտ։
Քաղաքային իշխանությունները խոստանում են մինչև սեպտեմբեր փողոցներ դուրս բերել 8,6 մետրանոց ևս 161 նոր ավտոբուսներ։ Փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանի խոսքով, իրենք ևս մեկ մրցույթի տարբերակ են քննարկում, որով ձեռք կբերվի շուրջ 140 7,5-8,5 մետրանոց ավտոբուս։
Ընդհանուր առմամբ Երևանի նոր տրանսպորտային ցանցում նախատեսված է շահագործել շուրջ 880 ավտոբուսներ (18б 12, 7,5-8․5 մետրանոց)։ Նոր տրանսպորտային ցանցի համար պահանջվող գումարը (մոտավոր հաշվարկով) 150-200 մլն դոլար է։
Ավագանու ընդդիմադիր խմբակցությունները դժգոհում են՝ անգամ նոր ավտոբուսների ներգրավվումը չի լուծում մայրաքաղաքի տրասպորտային խնդիրը։ Նշվում է, որ միայն նախորդ տարի գծերից հանվել է շուրջ 450 «Գազել»՝ 15 տարվա մաշվածության հիմնավորմամբ։ Քաղաքապետարանի ձեռքբերումները այս առումով քանակապես չեն լրացնում ստեղծված բացը։