Daft Punk Էլեկտրոնային երաժշտության փարիզյան դուետը 30 տարի անց հայտարարել է, որ դադարեցնում է իր գործունեությունը։
Յութուբի իր ալիքում խումբը «Վերջաբան» վերնագրով ութ րոպեանոց տեսանյութ է հրապարել: Հոլովակը բաղկացած է 2006 թվականի «Էլեկտրոմա» գիտաֆանտաստիկ ֆիլմի հատվածներից։
Խմբի մամուլի քարտուղարը՝ Քեթրին Ֆրեյզերը, հաստատել է խմբի պառակտման մասին լուրերը՝ առանց պատճառներին անդրադառնալու։ Խմբի անդամները՝ Թոմա Բանգալտերը և Գի-Մանուել դե Օմեմ-Քրիստոն, բաժանումը չեն մեկնաբանել․ սկսած 2001 թվականից՝ նրանք առհասարակ հարցազրույցներ չեն տալիս, մեդիայի հետ չեն հաղորդակցվում։
Daft Punk-ը ստեղծվել է 1993 թվականին։ 90-ականների վերջին խումբը դարձել է ֆրասիական հաուս շարժման խորհդանիշներից մեկը՝ ստեղծելով սեփական հնչողությունը, որը մեկտեղում էր էլեկտոն, հաուսը, դիսկոն և սինթփոփը։
Daft Punk-ի դեպքում երաժշտությունը հնարավոր չէ տարանջատել վիզուալ պերֆորմանսից՝ համերգների լուսային էֆեկտներից, ռոբոտային հանդերձանքներից և տեսահոլովակներից։
Ի սկզբանե դուետը կոչվում էր «Darlin’»: Առաջին դեմո-սկավառակի թողարկումից հետո թերթերից մեկը խմբի հնչողությունը որակել էր որպես «daft punky trash» («կեղտոտ պանկ» իմաստով)։ Հոդվածից հետո խումբը վերանվանվել է «Daft punk»:
Daft Punk տեսահոլովակների վրա աշխատել են հայտնի ռեժիսորներ Միշել Գոնրին և Սփայկ Ջոնսը։