Home / Հայաստան / Այլմոլորակային տեսանյութն արդեն պատրաստ է

Այլմոլորակային տեսանյութն արդեն պատրաստ է

«Հաստատակամություն» (Perseverance) ռովերը Մարսից ուղարկել է իր վայրեջքի գունավոր տեսագրությունը։

Մարսագնացը ձայնագրել է նաև Մարսի մակերևույթի ձայները։

Ձայնը ֆիլտրված՝

Բնօրինակը՝

Ի տարբերություն նախկին ռովերների, «Հաստատակամության» տեսախցիկների մեծ մասը գունավոր պատկերներ են տալիս։ Ավելի վաղ NASA-ն հրապարակել էր նաև մարսագնացի ուղարկած՝ Կարմիր մոլորակի բարձորակ լուսանկաներները։

«Հաստատակամություն» ռովերի հիմնական նպատակը հին մանրէների գոյության հետքերի որոնումն է։ Ռովերը կուսումնասիրի Մարսի երկրաբանությունն ու անցյալի կլիման։

Հետագայում մարսագնացի վերցրած նմուշները NASA-ն ESA (the European Space Agency)-ի հետ միասին կուղարկվեն տիեզերանավ՝ Երկիր բերելու համար։

աղբյուր՝ https://mars.nasa.gov/