Ներկայումս Հայաստանից Ղարաբաղ զորակոչ չկա, Ղարաբաղի բանակը համալրվում է պայմանագրային զինծառայողներով։ «Sputnik Արմենիայի» հետ զրույցում այս մասին ասել է Ղարաբաղի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը։
Հայաստանի քաղաքացիները, ըստ նրա, Ղարաբաղում կծառայեն կամավորության հիմքով: Ցանկացողները կարող են ժամանել, գրանցվել իբրև Արցախի քաղաքացիներ և ծառայել Պաշտպանության բանակում:
Բալասանյանը հերքել է տեղեկություններն այն մասին, որ Հայաստանը սկսել է Արցախից զորքերի դուրսբերման գործընթացը: