Պայմանագրային երկու զինծառայողները, որոնց հետ մարտի 21-ին կորել էր կապը, երեկ հայտնաբերվել են։ Այս մասին երեկ երեկոյան հայտնել են Հայաստանի ՊՆ-ից։
ՊՆ-ից այսօր տեղեկացրել են, որ զինծառայող Կ. Շահնազարյանը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ։ Նրա վիճակը գնահատվում է ծանր։
Ցավոք, Ա. Հովհաննիսյանի կյանքը փրկել չի հաջողվել։