հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Առողջապահություն / «Բուժումից» հետո կինն ունի նաև վիրաբույժի կարիք

«Բուժումից» հետո կինն ունի նաև վիրաբույժի կարիք

Երևանյան ստոմատոլոգիական կլինիկայի տրամադրած բուժումից հետո Մերի Գասպարյանի առողջական խնդիրները բարդացել են՝ այժմ նա ունի նաև վիրաբույժի կարիք։ Դատարան դիմելն այս հարցով գրեթե անիմաստ է․ Գասպարյանն ու փաստաբանը ուսումնասիրել են նմանատիպ գործերը և չեն գտել նախադեպ, երբ դատարանը բավարարի պացիենտների պահանջի սխալ բուժումից մի քանի տարի անց։ Տեսանյութում նա պատմում է դեպքի մանրամասները։

Հիշատակված օրթոդենտ Նիկողայոս Կոմուրյանը անցյալ տարի այս թեմայով մեկնաբանություն է տրամադրել medmedia.am-ին․ «Ի պատասխան ձեր հարցման կարող եմ ասել հետևյալը։ Մանյա Գասպարյանը մի քանի տարի առաջ օրթոդոնտիկ բուժում է ստացել ինձ մոտ ,որը ընդհատել է սեփական նախաձեռնությամբ և բանկային փոխանցումով լրիվ ետ ստացել իր վճարած գումարը(Արդշինբանկը տրամադրել է փաստաթուղթ) Այնուհետև նա օգտագործելով տարբեր հարթակներ,փորձեր է կատարում վարկաբեկել իմ տարիներով վաստակած աշխատանքային հեղինակությունը , չխորշելով նաև զրպարտանքից։ Կարծում եմ և հույսով, որ արդարությունը իր ճանապարհը կհարթի։ Շնորհակալ եմ ինձ խոսք տրամադրելու համար»։