2026 թ. սեպտեմբեր 5, շաբաթ

Ղարաբաղից տարհանվել է ևս 6 աճյուն

Ֆիզուլիում այսօր հայտնաբերվել է 3 հայ զինծառայողի աճյուն, հաղորդում է Ղարաբաղի արտակարգ իրավիճակների պետծառայությունը:

Եվս 3 աճյուն ադրբեջանական կողմը ռուսական խաղաղապահ զորքերի միջնորդությամբ փոխանցել է Մարտունու շրջանի Կարմիր Շուկա-Շեխեր համայնքների հատվածում:

Զոհվածների ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Զինադադարից առ այսօր որոնողական աշխատանքների արդյունքում տարհանվել է 1629 աճյուն։