2026 թ. նոյեմբեր 7, շաբաթ

Ղարաբաղում հայտնաբերվել է ևս 2 աճյուն

Հադրութում, Ֆիզուլիում և Ջաբրայիլում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս 2 աճյուն։

Նախնական տվյալներով զոհվածները ռազմական գործողությունների մասնակիցներ են։ Նրանց ինքնությունը կպարզվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։

Ղարաբաղի արտակարգ իրավիճակների պետծառայության հաղորդմամբ՝ զինադադարից առ այսօր հայտնաբերվել է ընդհանուր առմամաբ 1590 աճյուն։