Home / Ազգային ժողով / «Հայաստան» դաշինքը դիմել է Սահմանադրական դատարան

«Հայաստան» դաշինքը դիմել է Սահմանադրական դատարան

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը դիմել է Սահմանադրական դատարան՝ ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու կամ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու և մանդատների բաշխման կարգը սահմանելու կամ ընտրությունների երկրորդ փուլ նշանակելու պահանջով։

ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանի հաղորդմամբ՝ 10։40 -ի դրությամբ ընտրությունների արդյունքների հետ կապված այլ դիմումներ չեն ներկայացվել։

Հիշեցնենք՝ «Հայաստան»-ից բացի ՍԴ-ում ընտրությունների արդյունքները վիճարկելու մտադրության մասին հայտնել էին ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի (և երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի) գլխավորած «Պատիվ ունեմ»-ն ու Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի գլխավորած «Զարթոնք»-ը։