Home / Դատարան / «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրենը կալանավորվեց

«Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրենը կալանավորվեց

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը մեկ ամսով կալանավորվել է: Դատարանը բավարարել է Հատուկ քննչական ծառայության ներկայացրած միջնորդությունը:

Չարչյանը, որպես մեղադրյալ, ներգրավված է ընտրողներին կաշառք տալու, ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտման կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով հարուցված քրգործով:

Պատգամավորի թեկնածուն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, նրա փաստաբանները հայտարարել են, որ բողոքարկելու են դատարանի որոշումը:

Հիշեցնենք՝ հունիսի 18-ին համացանցում  մի ձայնագրություն էր տարածվել, որում Չարչյանը իր ենթականերին պարտադրում էր գնալ ընտրություններին՝, իսկ հակառակ պարագայում աշխատողներին սպառնում էր «տնօրինության կոշտ վերաբերմունքով» և «խիստ անհամարժեք պատասխանով», նշելով, որ ինքը «Հայաստան» դաշինքի թեկնածու է և ստուգելու է ընտրացուցակները։