Ֆիզուլիի շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս 3 աճյուն, հայտնում է Ղարաբաղի ԱԻՊԾ-ն:
Նախնական տվյալներով՝ զոհվածները պատերազմի մասնակիցներ են: Նրանց ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբաժշկական փորձաքննություն:
Զինադադարից առ այսօր Ղարաբաղի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից հայտնաբերվել է 1583 աճյուն, որոնցից 27-ը, նախնական տվյալներով, քաղաքացիական անձինք են: