Արարատ Միրզոյանը նշանակվել է Հայաստանի արտաքին գործերի նախարար, հաղորդում է կառավարությունը։
Միրզոյանը 7-րդ գումարման Ազգային Ժողովի նախագահն էր։
Հիշեցնենք՝ Հայաստանի գլխավոր դիվանագետի պաշտոնը թափուր էր մնացել մայիսի 27-ից, երբ Արա Այվազյանը հրաժարական տվեց։ Մինչ օրս արտգործնախարարի պարտականությունները կատարում էր հուլիսի կեսերին նախարարի առաջին տեղակալ նշանակված Արմեն Գրիգորյանը, ով ազատվել էր Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից: Գրիգորյանը այսօր վարչապետի որոշմամբ կրկին նշանակվեց Անվտանգության խորհրդի քարտուղար: